Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 

07.10.2020թ.

ՈՐՈՇՈՒՄ 517-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 100-Ն որոշումը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`

27.09.2020թ-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, քաղաքացիական պաշտպանության խնդիրների լուծման համար, վարչական բյուջեի ծախսային մասի 08 բաժնի 02 խմբի 04դասի (<<Այլ մշակութային կազմակերպություններ>>) 4239 հոդվածը նվազեցնել 4000.0 հազար դրամով և վերաբաշխել 01 բաժնի 06 խմբի 01 դասի (<<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>>) 4269 (<<Հատուկ նպատակային այլ նյութեր>>) հոդվածին 4000.0 հազար դրամ:

 

                                ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


2020/07/10
Ք.Գորիս

will my husband cheat again site women who cheated