Այսօր: Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2020թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.10.20 Ֆրանսիական Վիենը հենց նոր ճանաչեց Արցախի հանրապետությունը

Գորիսի քույր քաղաք՝ Ֆրանսիական Վիենը հենց նոր ճանաչեց Արցախի հանրապետությունը։ Այս մասին հայտնում է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը։ Շնորհակալ ենք քույր քաղաքի քաղաքապետ պարոն Տիերի Կովակսին և ավագանու անդամներին խոհեմ քայլի համար։

04.10.20 Փառք հերոսներին, հավերժ փառք
Մաթևոսյան Էդգար Արթուրի
Ցավակցում ենք հերոսի ընտանիքներին ու հարազատներին: Անդառնալի կորուստ, որը ստիպում է լինել էլ ամուր, միասնական, պայքարել հանուն նահատակների անմահության:
Փառք հերոսներին, հավերժ փառք:
03.10.20 Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կոչը
ԿՈՉՍ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻՆՀարգելի՛ հայրենակիցներՊահը հասունացել է և բոլորս միասնական կերպով պետք է մեր բաժին մարտը մղենք։ Մեր երկրի համար վճռական պահերին Սյունիքը մշտապես ոտքի է կանգնել և ապացուցել, որ մեր ոգին անկոտրուն է:Այս պահին համախմբված կերպով, ԵԿՄ մեր ավագ ընկերների հետ միասին՝ գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ, առաջնագծում ենք․պարտավոր ենք պայքարել այն հողի համար, որը մեզ կյանք է տվել։Բազմաթիվ քաջորդիներ այս օրերին թեժ մարտերի մեջ են։Կոչ եմ անում Սյունեցիներին, գորիսեցիներին համախմբվել, համալրել սահման մեկնողների շարքերը, միահամուռ ուժերով շարունակել պայքարը։ Սա յուրաքանչյուրիս պարտքն է և պետք է արժանապատիվ կերպով պայքարենք։Սյունիքն այսօր ևս կարևոր առաքելություն ունի, կասկածից վեր է, ... Մանրամասն
29.09.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ և անհատ ձեռներեցներ, Գորիսի համայնքապետարանը՝ Արցախի Հանրապետությունում ստեղծված պատերազմական դրությունից տուժած և Գորիս համայնք ժամանած բնակիչներին սննդով ապահովելու համար ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է սննդի ներքոնշյալ ցանկի հավաքագրում.
Ալյուր
Ձավար
Հնդկաձավար /գրեչկա/
Բրինձ
Ոսպ
Ոլոռ
Վերմիշել
Կարտոֆիլ
Ձեթ
Յուղ
Պանիր
Կարագ
Շաքարավազ
Միս /տավար, հավ/
Բանջարեղեն
Խտացրած կաթ
Ջեմ
Թեյ
Սուրճ
Պեչենի
Կոնֆետ
Հավաքագրումն իրականացվում է Գորիսի Դրամատիկական թատրոնի ճեմասրահում /մուտքը շատրվանի դիմացով/
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 094976677, 05585110, 099447445, 028422552։ Սննդի ընդունումն իրականացնում են կամավորական խմբեր:
29.09.20 ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԸ
Գորիսի կամավորականների խմբերը մեկնում են ռազմաճակատ։ Աստված պահապան մեր Առյուծներին։
Մեզ հաղթել չի լինի
Միասնական ենք , ուժեղ և անպարտելի
28.09.20 Գորիսի համայնքապետարանը աշխատում է արտակարգ ռեժիմով
Գորիսի բոլոր հյուրանոցներն իրենց աջակցությունն են հայտնել ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը անվճար հյուրընկալելու։ Ընտանիքների կեցության և սննդի հարցերը լուծվում են համատեղ՝ ներգրավելով նաև համայնքապետարանի ենթակայության բոլոր հաստատությունները։ Եթե կան ընտանիքներ, որոնք աջակցության կարիք ունեն, կարող են զանգահարել Գորիսի համայնքապետարան հետևյալ հեռախոսահամարներով 028522553, 028422552։ Իսկ եթե կան ընտանիքներ որոնք պատրաստ են հյուրընկալել տուժած ընտանիքներին, նույպես կարող են զանգահարել վերը նշված հեռախոսահամարներով։ Շնորհակալ ենք հյուրանոցների սեփականատերերին միասնական և համատեղ աշխատանքի համար։Թիկունքն ամուր էՈւրիշ ազգ ենք... Մեր պայքարն արդար է։Ի գործ # Հաղթելու ... Մանրամասն
28.09.20 Արյան Հանձնում
Արյուն են հանձնում Գորիսի համայնքապետարանի ենթակայության հաստատությունների աշխատակիցները։ Բազմաթիվ քաղաքացիներ արձագանքում են Գորիսի բժշկական կենտրոնի հայտարարություններին։
Ի Գործ
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3

+37428422552

goris.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner