Այսօր: Շաբաթ, 12 Հունիսի 2021թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.06.21 Հերթական անգամ կարմիր ժապավեն է կտրվում
Սյունիքի 14 հասցեի բազմաբնակարան շենքի բակն է հիմնովին նորոգվել։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը թաղամասի բնակիչների հետ է կտրել կարմիր ժապավենը։ Տարիներ շարունակ շենքի բակը քարուքանդ վիճակում էր, այժմ այն ամբողջովին այլ տեսք ունի։
Առուշ Առուշանյանի որոշմամբ դեռևս անցյալ տարի մեկնարկել էին բազմաբնակարան շենքի բակի հիմնանորոգման, կահավորման, խաղահրապարակի կառուցման աշխատաքները:
Կառուցվել են`
• Ջրավազան
• Մայթեր
• Տաղավար
• Հանգստի գոտի։
Թաղամասի բնակիչների, փոքրիների հանգստի կազմակերպման համար ստեղծվել է գեղեցիկ միջավայր։ Հիշեցնենք, որ այս տարի խաղահրապարակներ կառուցելու նխաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։
05.06.21 Տեղի ունեցավ հիմնանանորգված սպորտդպրոցի շենքի բացման արարողությունը
Հիմնանորոգված ու կահավորված սպորտդպրոցը իր դռները բացեց համայնքի երեխաների առջև։
Խոշորացված համայնքի երեխաների համար ֆիզիկական պատրաստվածության նոր հնարավորություններ են ստեղծվել, կձևավորվի առողջ ապրելակերպի նոր մշակույթ, համայնքում կբարձրանա սպորտի դերը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում` Մեղրի համայնքի սպորտդպրոցի մարզիչներ, սաներ։ Երկու համայնքների սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով։ Այսուհետ պարբերաբար կկազմակերպվեն միջհամայնքային մրցաշարեր։
Սպորտդպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականին։ Գորիսն աժմ ունի հիմնովին նորոգված, մարզական գույքով հագեցած դպրոց։
Դպրոցում գործում են
Բռնցքամարտի
Ըմբշամարտի
Ծանրամարտի
Թեթև ատլետիկայի
Շախմատի խմբակներ։
04.06.21 Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ
Սիրելի´ շրջանավարտներ,Շնորհավորում եմ ձեզ դպրոցական վերջին զանգի կապակցությամբ:Դուք թևակոխում եք կյանքի պատասխանատու փուլ.Ինչ ճանապարհ էլ ընտրեք, նախևառաջ եղեք Հայաստանի Հանրապետության պատվախնդիր քաղաքացի, անմնացորդ սիրեք մեր հայրենիքը: Դուք եք ապագան կետրողները․ Հայաստանը մեր տունն է և բոլորս միասին պետք է աշխատենք մեր հայրենքի բարօրության ու հզորացման համար: Այսօր մեր երկրի առաջ ծառացած են բազմաթիվ խնդիրներ, ուստի առավելագույն ջանքերը պետք է ներդնել մարտահրավերները հաղթահարելու համար, պետք է նաև գիտելիքով ու պրոֆեսիոնալիզմով հզորացնենք մենք երկիրը՝ կերտելով արժանապատիվ ապագա։Սիրելի՛ շրջանավարտներ, մեր ստացած գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս ... Մանրամասն
03.06.21 Կայացել է Գորիս համայնքի ավագանու արտահերթ նիստը:
Նիստին ավագանու 15 անդամներից ներկա են եղել 9 անդամ: Նիստը վարել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Շուռնուխ բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում լրացում կատարելու և հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին2. Շվեյցարիայի զարգացման գոլծակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության խոշորացված համայնքների համար հայտարարված, ԿՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված դժվարությունների դիմագրավմանը միտված դրամաշնորհային ծրագրերի մրցույթին Գորիս համայնքի մասնակցությանը համաձայնություն տալու մասին3. ՀՀ ... Մանրամասն
02.06.21 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Սյունիքի մարզում
Գորիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Սյունիքի մարզի Գորիս համայնքում:
Ստորև օրակարգը`
14։00 – Գորիսի մուտքն ազդարարող Զանգեր հուշարձանում Վեհափառի դիմավորում
14։30 - Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կհնչի Հանրապետական Մաղթանք
15։30 – Ծաղկեդրում և հոգեհանգստյան աղոթք զինվորական պանթեոնում
17։00 – Շուռնուխ բնակավայրում բնակիչների հետ հանդիպում
01.06.21 Ավանգարդ թաղամասի բազմաբնակարան շենքերի բակում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

Ավանգարդ թաղամասի բազմաբնակարան շենքերի բակում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում։ Մինչև տարվա վերջ մի շարք թաղամասերում ևս կիրականցվեն հիմնանորոգման աշխատանքներ։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կապիտալ շինարարությունների պակաս չի լինի համայնքում։

31.05.21 Մրցանակներ՝ հաղթող թիմերին
Շուրջ 2 ամիս է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի նախաձեռնությամբ հիմնական և ավագ դպրոցների աշակերտների միջև տեղի է ունենում մինի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի մրցաշարեր:Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների վոլեյբոլի և բասկետբոլի մրցաշարերի ավարտից հետո Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել հաղթող թիմերին մրցանակաների հանձման արարողությունը:Մրցանակաբաշխությանը ներկա էին ոչ միայն հաղթող, այլև բոլոր մասնակից թիմերը, ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցները, ծնողները:Մրցանակները հաղթող թիմերին են հանձնել Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գյուլամբարյանը, Ապրես Ղազարյանը, Գայանե Ալիխանյանը և Արևիկ Հարությունյանը:Մրցաշարերին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner