Այսօր: Երեքշաբթի, 27 Հուլիսի 2021թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.07.21 Գորիսի զինվորական պանթեոնի կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն
Գորիսի զինվորական պանթեոնում հանգչում են Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված հերոսները։
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դեռևս նախորդ ամիս հրավիրել էր ժողով, որպեսզի պանթեոնի կառուցման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվեն։ Զոհվածների հարազատների հետ տեղի ունեցած հանդիպմումների շրջանակներում մանրամասն քննարկվել են շինարարական աշխատանքների դետալները։ Շինաշխատանքների մրցույթը հայտարարավել է և արդեն հայտնի է աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը` «Մեծ Հիմք-1» ՍՊԸ-ն։ Աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով, վերջնաժամկետը` ս/թ հոկտեբեր ամիսն է։
Հավերժ փառք և խոնարհում անմահացած հերոսներին
19.07.21 Գորիսում իրականացվում են մաքրման աշխատանքներ

Գորիս համայնքի մի շարք թաղամասերում իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Մայթերը մաքրվում են խոտածածկից։ Առանձնատների բնակիչներին խնդրվում է պահպանել մաքրությունը, մաքրման աշխատանքներից հետո շարունակել մաքուր պահել բակերը։

14.07.21 Գորիսում տեղադրվում են փողոցների անվանումներն ազդարարող ցուցատախտակներ
Գորիսում տեղադրվում են փողոցների անվանումներն ազդարարող ցուցատախտակներ։
Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում` «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում։
Ցուցատախտակները տեղադրվել են դեռևս քաղաքի նշյալ խաչմերուկներում՝ Գուսան Աշոտի-Սյունիքի, Գուսան Աշոտի- Անկախության, Գուսան Աշոտի-Մաշտոցի փողոցների խաչվող հատվածներում:
Նախատեսվում է ցուցատախտակներ տեղադրել քաղաքի 18 խաչմերուկներում, ինչն արդեն ընթացքի մեջ է։ Նախաձեռնությունը` ակտիվ երիտասարդական խմբի։
09.07.21 Շահագործման են հանձնվել Խնձորեսկ բնակավայրի 1-ին փողոցի
Շահագործման են հանձնվել Խնձորեսկ բնակավայրի 1-ին փողոցի՝ Նոր Թաղի /500 մ/ և 14-րդ փողոցի /700 մ/, ինչպես նաև գյուղի կենտրոնական հատվածի՝ հրապարակի /150մ/ ջրագծերը. սա նշանակում է, որ գյուղի բոլոր տներին ջուր է հասցվելու։ Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի ջրի խնդրի լուծման նպատակով` կապտաժներ են կառուցվել, որպեսզի լրացուցիչ ջուր հավաքվի։
Բնակավայրը նաև ոռոգման ջուր ունի, ուստի ցանկալի է, որ խմելու ջրով այգիները չոռոգվեն, որպեսզի շոգ օրերին ջրի խնդիրներ չառաջանան։
08.07.21 Առուշ Առուշանյանը մասնակցել է հուշաքար-աղբյուրի բացմանը
Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 ՆՈՒՀ-ում տեղի է ունեցել տարեվերջյան միջոցառում։ Մեկնարկը տրվել է հուշաքար-աղբյուրի բացումով` ի հիշատակ մանկապարտեզի սաների, ովքեր զոհվեցին թշնամու կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմում։ Տեղի է ունեցել հուշաքարի օծման արարողություն, այնուհետև ներկաները ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգել նահատակված հերոսների հիշատակը։ Խաչքարը տեղադվել է մանկապարտեզի տնօրեն Լուսինե Թումանյանի ընտանիքի նախաձեռնությամբ։Միջոցառումը ուներ հայրենասիրական բնույթ` երեխաները հանդես են եկել երգով, պարով, բեմականացումներով։ Նրանց միջոցով ներկաներին է փոխանցվել ապագայի հույսը։Միջոցառմանը ներկա են եղել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, համայնքի ... Մանրամասն
07.07.21 Որոտան, Վերիշեն, Հարթաշեն, Քարահունջ բնակավայրերում բացված մանկական կենտրոնները ակտիվ գործում են
Գորիսի համայնքապետարանի և «Մարդը կարիքի մեջ» / People in Need Armenia կազմակերպության ջանքերով Գորիս համայնքի մի քանի բնակավայրերում բացվել են մանկական զարգացման կենտրոններ։ Կենտրոններ են գործում նաև Գորիսի մանկական գրադարաններին կից։ Մանկական կենտրոններում փոքրիկների համար կազմակերպվում են բազմաբովանդակ միջոցառումներ, կրթական, ժամանցային ծրագրեր: Գիրքը, ընթերցանությունը, ուսուցողական ֆիլմերի դիտում-քննարկումները փոքրիկների օրը դարձնում են հագեցած։
Ծրագիրն իրականացվում է USAID Armenia-ի աջակցությամբ։
03.07.21 Հերթական անակնկալը Գորիսի մանկապարտեզներին

Գորիսի համայնքապետարանի և UNICEF-ի՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում Գորիս համայնքի 11 ՆՈՒՀ-երին տրամադրվել են գրենական պիտույքներ, մանկական զարգացնող խաղեր, խաղալիքներ: Նոր խաղալիքների, դիդակտիկ նյութերի շնորհիվ երեխաները կունենան առավել հագեցած առօրյա, կրթադստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կլինեն։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner