Այսօր: Շաբաթ, 4 Հուլիսի 2020թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 299
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.06.20 World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության կողմից նոր գույք է տրամադրվել սոցաշխատողին
Գորիսի համայնքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով՝ իրականացվել է սոցաշխատողի վերապատրաստում,
World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության կողմից նոր գույք է տրամադրվել սոցաշխատողին(գրասենյակային պահարան, գրասենյակային բազկաթոռ, համակարգիչ, մոնիտոր, անխափան սնուցման սարք )։
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում:
Շնորհակալաություն ենք հայտնում ԱՄՆ ՄԶԳ և World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությաններին՝ համատեղ աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար։
29.06.20 Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր
Հունիսի 29-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Արցախյան հերոսամարտերում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին՝ խոնարհելով ծաղիկներ և ծաղկեպսակ: Անհայտ կորած մարտիկները յուրաքանչյուր պատերազմի անխուսափելի ուղեկիցներն են` չսպիացող վերքերն ու չամոքվող ցավը: Այս հիշատակի օրը ևս մեկ անգամ հիշում ենք այն ազատամարտիկներին, ովքեր իրենց անձնուրացությամբ, նվիրվածությամբ հայրենիքի պաշտպանության գործն էին ստանձնել: Այս տարի կորոնավիրուսային համավարակի պատճառով , միջոցառումը կազմակերպվեց սահմանափակ թվով մասնակցությամբ՝ ... Մանրամասն
26.06.20 Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը

Նախարար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզում է: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ ծանոթանում են Գորիսում իրականացվող շինաշխատանքներին։

18.06.20 COVID-19
Սյունիքի փողոցում կորոնավիրուսային հիվանդության վարակման դեպք է արձանագրվել: Թաղամասում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ կազմակերպվել և իրականացվել են վարակազերծման, ախտահանման աշխատանքներ՝ բազմաբնակարան շենքերում, բակերում։
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին կոչ ենք անում կրել դիմակներ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել մեկուկես մետր սոցիալական հեռավորություն։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր պահպանում են հակահամաճարակային կանոնները կամ եթե նույնիսկ նախկինում չեն պահպանել, այսուհետ կսկսեն պահպանել;
18.06.20 Գորիսի համայնքապետարանը ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներին հրավիրում է համագործակցության։
Գորիսի համայնքապետարանը ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներին հրավիրում է համագործակցության։
Բոլոր այն երիտասարադները, ովքեր գյուղական համայնքներում գյուղատնտեսական ոլորտի առաջխաղացման, ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված հետաքրքիր ու նորարար առաջարկներ, գաղափարներ ու ծրագրեր ունեն, կարող են միանալ մեր աշխատանքային թիմին։ Հետաքրքրված երիտասարդները կարող են մինչև հունիսի 25-ը դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին կամ հետաքրքրության նամակ ուղարկել goris.syuniq@mta.gov.am էլ. հասցեին։
15.06.20 «Ամառային ֆրանսախոս դպրոց»
Վիեն-Գորիս քույր քաղաքների համայնքապետարանների և Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի ապակենտրոն համագործակցության շրջանակներում Գորիսում կգործի«Ամառային ֆրանսախոս դպրոց»,իսկ հունիսի 22-ից կմեկնարկեն երկամսյա ֆրանսերենի անվճար դասընթացներ, որին կարող են մասնակցել բացառապես Գորիս քաղաքի 9 տարեկանից բարձր• սկսնակ• միջին• խորացված մակարդակ ունեցողբոլոր ֆրանսասեր և ֆրանսախոս բնակիչները:Համավարակով պայմանավորված՝ դասերը կսկսվեն ԱՌՑԱՆՑ եղանակով Ֆրանսիայի Վիեն քաղաքում վերապատրաստված մասնագետների կողմից:Համավարակի մեղմացումից հետո (երբ հանվեն սահմանափակումները) դասընթացին զուգընթաց կգործի ֆրանսախոս ճամբար, որտեղ կկազմակերպվեն մշակութային, սպորտային և ինտելեկտուալ խաղեր:Գրանցման ... Մանրամասն
13.06.20 Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է
 Արձակագիր, կինոսցենարիստ Ակսել Բակունցը ծնվել է Գորիսում: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը: 1918-ին կամավորական խմբերի կազմում մասնակցել է Էրզրումի, Կարսի կռիվներին, ապա` Սարդարապատի հերոսամարտին:Բակունցին ճանաչում է բերել «Մթնաձոր», ապա` «Սև ցելերի սերմնացանը» պատմվածքների ժողովածուները: Այս երկու ժողովածուների մեջ են ամփոփված «Ալպիական մանուշակ», «Լառ Մարգար», «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Մթնաձորի չարքը», «Բրուտի տղան», «Ծիրանի փողը», «Սպիտակ ձին», «Նամակ ռուսաց թագավորին» և այլ հայտնի պատմվածքներ:Գրել է նաև գավառական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3

+37428422552

goris.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner