Այսօր: Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2020թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1768
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.08.20 Ամառային ֆրանսախոս դրպրոցը 80 -ից ավել մասնակիցների համար առցանց վերապատրաստվելու հնարավորություն է ստեղծել
Վիեն-Գորիս քույր քաղաքների և Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի ապակենտրոն համագործակցության շրջանակում ստեղծված Ամառային Ֆրանսախոս դպրոցը հնարավորություն տվեց 8-60 տարեկան 80-ից ավել ֆրանսասեր և ֆրանսախոս գորիսեցիների սովորել, զարգացնել և կատարելագործել իրենց ֆրանսերենի լեզվական հմտություններն ու կարողությունները: Դպրոցի առցանց դասընթացների մեկնարկը տրվել է հունիսի 22-ին և երկշաբաթյա առցանց ամառային ճամբարը, որը կտեևի մինչև օգոստոսի 22-ը, կազդարարի ավարտը: Ճամբարում ներգրավված են ֆրանսերենի մասնագետներ, գորիսեցի ֆրանսախոս երիտասարդներ, ովքեր Վիենում ձեռք բերած իրենց փորձառությամբ կկիսվեն ճամբարականների հետ, կկազմակերպվեն ժամանցի ու ինքնազարգացման հնարավորություն ընձեռող տարբեր միջոցառումններ ... Մանրամասն
12.08.20 Այսօր աշխարհը տոնում է Երիտասարդության օրը

Շնորհավորում ենք մեր երիտասարդներին։
Երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի կայուն զարգացման, հզորացման պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատասխանատվությունը: Լավագույն նպատակներով, գաղափարներով, գործով, համատեղ ուժերով ու միասնական կերպով մենք վստահաբար կարող ենք կերտել հզոր ներկա և ապագա։
Այսօր ողջ օրվա ընթացքում Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը օնլայն հարթակում կներկայացնի հարցազրույցներ՝ օրվա հերոսների մասին։ Երեկոյան ժամը 17։30-ին ուղիղ եթերում հետևեք համերգային ծրագրի։

11.08.20 Մեր խնդիրն է խթանել բնակավայրերի տնտեսական զարգացումը՝ բարելավելով ենթակառուցվածքները

Խնձորեսկ բնակավայրի վերջերս հիմնանորոգված հրապարակն է։ Ոչ միայն տեղացիների, նաև բնակավայր եկող հազարավոր հյուրերի համար ստեղծվել է գեղեցիկ հանգստի գոտի։ Հիմնանորոգվել է հրապարակը, ասֆալտապատվել են հարակից տարածքները։ Ուրախալի է օրվա տարբեր ժամերին բնակավայրի հրապարակը տեսնել մարդաշատ․ երիտասարդ մայրիկների ու փոքրիկների համար բնակավայրի կենտրոնը դարձել է ժամանցի և հանգստի հարմարավետ միջավայր։ Հստակ քայլերով ու իրատեսական ռազմավարությամբ շարունակում ենք ընթացք տալ բնակավայրերում առկա խնդիրների լուծմանը։

10.08.20 «Կանաչ շինարարությունը»՝ օրակարգում

Գորիս համայնքի կանաչ գոտիներում, հուշարձանների հարակից տարածքներում շարունակվում են մաքրման, ծաղկային ձևավորումների, մշտադալար ծառերի քանակի ավելացման աշխատանքները։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հանձնարարել է պատասխանատուներին ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները:
Կանաչ տարածքների պահպանման ու խնամքի հարցում գնահատելի է նաև մեր որոշ տնտեսվարող սուբյեկտների ներդրումը, որոնք տարեցտարի ավելի ու ավելի մեծ պատասխանատվությամբ ու սրտացավորեն են մոտենում հարակից տարածքների բարեկարգմանը։

09.08.20 Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Շինարարի օրվա կապակցությամբ
Հարգելի շինարարներ,Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա կապակցությամբ։ Շինարարի աշխատանքի արդյունքով է պայմանավորված տնտեսության, մեր բարեկեցության դինամիկ զարգացումը: Յուրաքանչյուր մասնագիտական տոն առիթ է նաև զուգահեռներ անցկացնելու արվածի և առաջիկա անելիքների միջև: Ուրախ եմ, որ Շինարարի օրը դիմավորում ենք բաց ճակատով և վաստակած իրավունքով, քանզի համատեղ ուժերով շարունակոմ ենք շենացնել Գորիսը: Մենք շինարարության բնագավառում արդեն իսկ ունենք ձևավորված լավ ավանդույթներ և այսօր էլ շարունակում ենք հետևողական աշխատանքով վերականգնել հինը, նորը կառուցելով՝ Գորիսը դարձնել դինամիկ զարգացող, գրավիչ ու հարմարավետ համայնք: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեզ հաջողվել է համատեղ ջանքերով վերջին ... Մանրամասն
07.08.20 Գորիսը երեկոյան լույսերի քաղաք է

Գիշերային Գորիսի ողջ հմայքը ամեն անկյունից նկատելի է նաև ամեն օր ավելացվող լուսավորության ծածկույթի շնորհիվ։ Ոչ միայն Գորիսում նաև բնակավայրերում է գիշերային լուսավորության խնդիրը լուծվում: Խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում լուսավորության ծածկույթը հասցվել է 90 տոկոսի:

06.08.20 Բարի գալուստ Գորիս. Լեգենդների արահետն ու համայնքում ստեղծվող նոր բիզնեսները՝ բնակավայրերի զարգացաման կարևոր նախապայման

«ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերում նոր բիզնեսներ են հիմնվում: Լեգենդների արահետի Հարթաշենի հատվածում ստեղծվել է Շահնազար արկածային ճամբարը ։ Վրանային ճամբար, ձիարշավարան, ձկնորսություն՝ ամառային հանգիստը Լեգենդների արահետի Հարթաշենի հատվածում անցկացնելը հիմա առավել հետաքրքիր է: Մեր բնակավայրերի զարգացումը, տուրիզմի ոլորտը սպասարկող տարբեր ծառայությունների առկայությունը համայնքը դարձնում են առավել հետաքրքիր, արկածային ու ժամանցային:
#Goriz #Գորիսիհամայնքապետարան
European Union in Armenia People in Need Armenia.Travel #PeopleInNeed #PINArmenia #LegendsTrail #HikeinSyunik #HikeArmenia #ԼեգենդներիԱրահետ #ԱրշավենքՍյունիքում

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3

+37428422552

goris.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner