Այսօր: Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2020թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/09/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
02/10/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  

  ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով օտարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.

 

Լոտ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վ.Մամիկոնյան փողոց թիվ 170 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության  63,0քմ  հողատարածքը /կադ. ծածկ. 09-003-0220-0090, վկայական N09072020-09-0024/, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ:

Լոտ 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսակաան արտադրական օբյեկտների հողերից 0.25 հեկտար հողատարածքը (կադ.ծածկ.09-045-0103-0066, վկայական N04082020-09-0031) սպանդանոց կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 810 ՀՀ դրամ մեկնարկային գնով:

Լոտ 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սարյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 26/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողերից 246,0քմ  հողատարածքը /կադ.ծածկ.09-003-0237-0047, վկայական N27052020-09-0042/, բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:

 Աճուրդի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:  Գույքի նկատմամբ սահմանափակումներ ներառյալ սերվիտուտներ չկան:

Աճուրդը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 14.00-ին Գորիսի համայնքապետարանի շենքում: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտը, անձնագիրը  և վճարման  անդորրագիրը: Հայտերի ընդունումը և մասնակիցների  գրանցումը դադարում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ ժամը 18.00-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարան (հասցե՝ ք. Գորիս Անկախության փ. 3, հեռ՝ +37428425696):

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3

+37428422552

goris.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner