Այսօր: Հինգշաբթի, 20 Հունվարի 2022թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 09
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 09


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 30-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0  

2019 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10/2 հասցեում գտնվող  բնակավայրերի այլ հողերից 17.0քմ  հողատարածքը /վկայական N20052019-09-0035/,  օժանդակ շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  3000 ՀՀ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 14/24 հասցեում գտնվող  բնակավայրերի խառը կառուցապատման հողերից 25.6քմ  հողատարածքը /վկայական N17062019-09-0029/, օժանդակ շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  2000 ՀՀ դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղի թիվ 17/3 հասցեում գտնվող  բնակավայրերի  հասարակական կառուցապատման հողերից 56.8քմ  հողատարածքը /վկայական N25062019-09-0028/, օժանդակ շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  2000 ՀՀ դրամ:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Վերիշեն գյուղի 21-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 707.8քմ  հողատարածքը /վկայական N09072019-09-0017/, բնակելի տուն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1000 ՀՀ դրամ:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 8/2 հասցեում գտնվող  բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից 34.0քմ, 62.0քմ  հողատարածքը /վկայական N16072019-09-0036/, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  2000 ՀՀ դրամ:

6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Արզումանյան փողոց թիվ 31/3 հասցեում գտնվող  բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից 49,5քմ հողատարածքը /վկայական N24062019-09-0015/, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  2000 ՀՀ դրամ:

7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամաս թիվ 19 հասցեում գտնվող  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 15,0քմ հողատարածքը /վկայական N01082019-09-0041/, օժանդակ շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  2000 ՀՀ դրամ:

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Արզումանյան փողոց թիվ 31/4 հասցեում գտնվող  բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից 14,8քմ հողատարածքը /վկայական N07082019-09-0016/, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  2000 ՀՀ դրամ:

9. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.48 Մբ)
(2.35 Մբ)
(1.92 Մբ)
(2.47 Մբ)
(2.28 Մբ)
(2.12 Մբ)
(1.91 Մբ)
(1.83 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner