Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.8–րդ բաժնի 3-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 4-րդ և 8-րդ կետերով և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ավանգարդ 1-ին փողոցը անվանափոխել «Արզումանյան փողոց 2-րդ նրբանցք»` համաձայն հավելված 1-ի:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ավանգարդ 2-րդ փողոցը անվանափոխել «Արզումանյան փողոց 1-ին նրբանցք»` համաձայն հավելված 2-ի:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ավանգարդ 4-րդ փողոցը անվանափոխել «Սևյան փողոցի 3-րդ նրբանցք»` համաձայն հավելված 3-ի:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Թանգուն ձոր փողոցը անվանափոխել «Թանգուն ձոր թաղամաս»` համաձայն հավելված 4-ի:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Այգեստան փողոցը անվանափոխել «Այգեստան թաղամաս»` համաձայն հավելված 5-ի:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն գյուղի փողոցը անվանակոչել «Ձորաշեն թաղամաս»` համաձայն հավելված 6-ի:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|