|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հունվարի 2022 թվականի N 28-Ա |
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱՆՔԻ ՏԱՓ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 15/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՄՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 0,00570ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 76,2ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿՆ ՈՒ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Պետական համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» հ.731-Ն, հիմք ընդունելով «Հուսալի Կամար» ՍՊԸ-ի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N232/21 եզրակացությունը և քննության առնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի բնակիչ Ամրամ Կարապետյանի 2021 թվականի հունվարի 29-ի թիվ 356 դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 15/9 հասցեում Ամրամ Կարապետյանի կողմից ինքնակամ կառուցված 52,2քմ արտաքին /45,8քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը և 24,0քմ արտաքին /17,5քմ ներքին/ մակերեսով օժանդակ շինությունը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասում, ճանաչել օրինական և համարել համայնքի սեփականությունը՝ առանձնացնելով 0,00570հա մակերեսով սպասարկման հողամաս:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(897.75 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|