|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 հունիսի 2024 թվականի N 100-Ա |
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՉԻՐՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՆԱՐԴՈՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ «ՍՅՈՒՆԻՔ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, 90-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Բուլղարիայի Չիրպան քաղաքի համայնքապետ Իվաիլո Կրաչոլովի 2024թվականի փետրվարի 5-ի N 10--00-11 հրավերը
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սյունիք» պարային համույթի 12 սաների և Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի բեմադրող ռեժիսոր Վահե Մելքումյանի մասնակցությունը 2024թվականի հունիսի 21-23-ը՝ Բուլղարիայի Չիրպան քաղաքում կազմակերպվող Նարդոսի միջազգային փառատոնին ապահովելու նպատակով՝ Վահե Մելքումյանին Գորիս համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 800000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն։
2․Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |
Կողմ -14 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՇՈՒՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(113.62 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|