Ծնվել է 1955թ օգոստոսի 4-ին , ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 1962-1972 Սովորել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում 1972-ին ընդունվել և 1977թ. ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի «Հիդրոմելորացիա» ֆակուլտետը և ստացել հիդրոտեխնիկ-ճարտարագետի որակավորում: Աշխատանքային գործունեություն` 1977-1979թթ –Որոտանի ոռոգման և ջրարբիացման համակարգերի վարչություն, ավագ ճարտարագետ 1979-1985թթ - «Գլխհայջրշին» թիվ 5 ՇՄՇ, տեղամասի պետ 1985-1994թթ - աշխատել է «Հայկոոպշին» Գորիսի շինվարչություն, վարչության պետ 1994-2000թթ – Գորիսի ճանապարհների շինարարության և շահագործման պետական բաժնետիրական ընկերություն , տնօրեն 1996թ-ին և 1999թ-ին ընտրվել է որպես Գորիսի համայնքի ավագանու անդամ: 2000 թ-ից առ այսօր Գորիս քաղաքային համայնքի ղեկավար: Ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ սահմանների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը: Այս տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ պետական պարգևների և մրցանակների, մասնավորապես, 2006թ-ին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կողմից պարգևատրվել է ոսկի մեդալով` որպես լավագույն քաղաքային համայնքի ղեկավար, 2012թ-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի «Պատվո» մեդալով: Բազմիցս հանդես է եկել մասնագիտական հոդվածներով: ՀՀ և արտասահմանում Տեղական ինքնակառավարման գործում ձեռք է բերել ուսման որակավորում: 2000թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի 3 երեխա: | Կոնտակտային տվյալներ Հեռախոս՝ | | Էլ. փոստ՝ | | Գրել նամակ՝ | - | Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 0 Լիազորությունների Սկիզբ՝ | 21/05/2006 | Ավարտ՝ | 20/06/2010 |
Կուսակցություն Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) |