Այսօր: Շաբաթ, 22 Հունվարի 2022թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 28-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2020 թվականի N 28-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 42-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N51-41 արձանագրային որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 13.08.2001թ. N599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 30.12.2019թ. N127 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի. բնակավայրերի հողերի կատեգորիա <<հասարակական կառուցապատման հողեր>> գործառնական նշանակությամբ փոխադրել.

    1) Համայնքային սեփականություն հանդիսացող 1,4209 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտավայր (կադաստրային ծածկագրեր՝ 09-045-0124-0026, 09-045-0124-0027).

    2) Իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 0,2995 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0124-0018):

2. Սույն որոշման 1-ին մասի 1-ին կետով նախատեսված 1.4209 հեկտար հողամասը նպատակային նշանակության փոփոխության պետական գրանցումից հետո, ուղղակի վաճառքի կարգով, մեկ քառակուսի մետրը ութ հարյուր տաս ՀՀ դրամ արժեքով, օտարել <<Հայհիդրոէներգանախագիծ>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ հասարակական սպասարկման համալիրի շինարարության համար: 

3. Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

   1) Ապահովել սույն որոշման 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված 0.2995 հեկտար հողամասի կադաստրային արժեքի տարբերության գանձումը Գորիս համայնքի տեղական բյուջե.

   2) <<Հայհիդրոէներգանախագիծ>> փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:

 


Կողմ -8

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.17 Մբ)
(558.43 Կբ)
(79.89 Կբ)
(1,000.80 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner