Ծնվել է 1957թ. ապրիլի 5-ին, Գորիս քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1964թ. ընդունվել և 1974թ. ավարտել է Գորիսի թիվ 2 միջն. դպրոցը։ 1974թ.-ին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներաշինարարական ֆակուլտետը և այն ավարտելուց հետո` 1979թ. աշխատանքի է անցել Գորիսի թիվ 21 ՇՄՇ-ում, սկզբում որպես շինվարպետ, այնուհետև` աշխղեկ ու աշխատել մինչև 1988թ.։ 1988-1990թթ. աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջանային կոմիտեում` որպես կազմակերպական բաժնի հրահանգիչ։ 1990թ. տեղափոխվել է աշխատանքի "Գորիսշին" շինմոնտաժային միավորում` որպես գլխավոր ինժեներ։ Նույն թվականին ընտրվել է Գորիսի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1991թ. փետրվարին ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1996թ. մայիսին` Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։ 1997թ. հունվարին նշանակվել է Գորիսի քաղաքապետի տեղակալ, 1999թ. ապրիլ ամսից մինչև օգոստոսը` քաղաքապետի պաշտոնակատար։ 1999թ. սեպտեմբերից աշխատանքի է անցել ՀՀ Սյունիքի մարզպետարանում, որպես ՏԻՄ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետ։ 2001թ. հուլիսին "Համայնքային կապեր" ծրագրով վերապատրաստվել է ԱՄՆ Բոստոն քաղաքում։ 2003թ. հունիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, ուր աշխատում է մինչև այժմ։ Պարգևատրվել է` "Հայաստանի Երկրապահ" հուշամեդալով, ՀՀ ՊՆ "Գարեգին Նժդեհ", "Վազգեն Սարգսյան", "Մարշալ Բաղրամյան" մեդալներով, ԼՂՀ "Մայրական Երախտագիտություն" մեդալով: ԼՂՀ Նախագահի հրամանագրով 2010 թվականին պարգևատրվել է "Մարտական ծառայություն" մեդալով: ՀՀ Նախագահի 2010թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ տարածքային կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է "Անանիա Շիրակացու" մեդալով։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 1998 թվականից: Ամուսնացած է, ունի երկու զավակ: | Կոնտակտային տվյալներ Հեռախոս՝ | | Էլ. փոստ՝ | | Գրել նամակ՝ | - | Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 0 Լիազորությունների Սկիզբ՝ | 23/04/1999 | Ավարտ՝ | 11/08/1999 |
Կուսակցություն Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) |