Այսօր: Հինգշաբթի, 20 Հունվարի 2022թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 08
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 08


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՈՐՊԵՍ «ԱՆՀԱՅՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, 30-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի հրահանգի 9-րդ կետի 5) ենթակետը և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 6 շենքի հարևանությամբ   գտնվող  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 65,7քմ մակերեսով  համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել  Գորիս համայնքի սեփականություն:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ. Մաշտոցի թիվ 66 շենքի հարևանությամբ   գտնվող  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի  128,6քմ մակերեսով  համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել  Գորիս համայնքի սեփականություն:

3.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սաթյան 1-ին նրբանցք թիվ 8/1 հասցեում գտնվող  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի 360,0քմ մակերեսով  համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել  Գորիս համայնքի սեփականություն:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Զ. Անդրանիկի փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի 10,3քմ մակերեսով  համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:

5. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(611.54 Կբ)
(620.55 Կբ)
(335.15 Կբ)
(635.43 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner