|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հունիսի 2023 թվականի N 69-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,6500 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 01/12/02174-2023 գրությունը և Գորիս համայքի ղեկավարի առաջարկությունը,
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի վարչական սահմանում գտնվող (09-003-0327-0027 կադաստրային ծածկագրից) 0.6500 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն (խաղողի գինու արտադրություն) հիմնելու համար։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|
Կողմ -14 ԱԲՈՒՆՑ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵՆՈՒԱ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(445.95 Կբ)
|
|
(587.92 Կբ)
|
|
(11.88 Կբ)
|
|
(1.17 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|