Այսօր: Շաբաթ, 22 Հունվարի 2022թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 15


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝  0, ձեռնպահ՝  0

1․2019 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1.1 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ. Մաշտոցի փողոցի թիվ 121/6 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողերից 237,2քմ  հողատարածքը /վկայական N 24122019-09-0034/,  բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:

1․2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 25/3 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողերից 339,6քմ  հողատարածքը /վկայական N 24122019-09-0042/,  հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:

1․3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքում գտնվող գյուղատնտեսական արոտավայր նշանակության հողերից 2.4հա  հողատարածքը /վկայական N 24122019-09-0044/, գյուղմթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով, 1 հեկտարի  մեկնարկային գինը սահմանելով 400000 ՀՀ դրամ:

1․4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Բարձրավան գյուղում գտնվող գյուղատնտեսական արոտավայր նշանակության հողերից 0.26686 հա  հողատարածքը /վկայական N 24122019-09-0039/, գյուղմթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով, 1 հեկտարի  մեկնարկային գինը սահմանելով 350000 ՀՀ դրամ:

1․5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Բարձրավան գյուղում գտնվող գյուղատնտեսական վարելահող նշանակության հողերից 3.857 հա  հողատարածքը /վկայական N 24122019-09-0032/, գյուղմթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով, 1 հեկտարի  մեկնարկային գինը սահմանելով 350000 ՀՀ դրամ:

1․6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Բարձրավան գյուղում գտնվող գյուղատնտեսական վարելահող նշանակության հողերից 3.7822 հա  հողատարածքը /վկայական N 24122019-09-0038/, գյուղմթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով, 1 հեկտարի  մեկնարկային գինը սահմանելով 350000 ՀՀ դրամ: 

1․7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղում գտնվող գյուղատնտեսական այլ հողատեսք նշանակության հողերից 1.4հա  հողատարածքը /վկայական N 20122019-09-0018/, գյուղմթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով, 1 հեկտարի  մեկնարկային գինը սահմանելով 400000 ՀՀ դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.14 Մբ) Մ. Մաշտոցի փողոց թիվ 121/6
(1.56 Մբ) Երևանյան խճուղի թիվ 25/3
(2.09 Մբ) ք. Գորիս 2.4 հա
(1.55 Մբ) Բարձրավան 0
(2.30 Մբ) 26686 հա
(2.23 Մբ) Բարձրավան 3.857 հա
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner