|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հունվարի 2022 թվականի N 24-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑ ԹԻՎ 14/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 35 հոդվածի առաջին մասի 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության «ՀՀ-ում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» 02.02.2002թ. թիվ 88 որոշումով, և հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա փողոց թիվ 14/1 հասցեի բնակիչ Հակոբ Վարդանյանի 2021 թվականի հունվարի 17-ի թիվ 142 դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 14/1 հասցեում գտնվող, 09-003-072-002-002 կադաստրային ծածկագրով, բնակարանի գործառնական նշանակությունը փոխել հասարակական գործառնական նշանակության՝ որպես հասարակական տարածք:
- Հանձնարարել քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված տարածքը հանել բնակարանային ֆոնդից:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(750.82 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|