Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծնվել է 1956 թ. օգոստոսի 1-ին, Գորիս քաղաքում, ծառայողի ընտանիքում: 
Սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում, այնուհետև Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում: 
1995 թ. ավարտել է “Պրոգրես” համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 
2003 թ. ավարտել է ՀՀ կառավարման պետական ակադեմիան:
1973-1988 թթ աշխատել է Գորիսի ավտոնորոգման գործարանում:
1974-1976 թթ ծառայել է խորհրդային բանակում: 
1988-1992թթ մասնակցել է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանների պաշտպանության կազմակերպմանը, ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը և Արցախի համար մղվող մարտերին:
1992-94 թ.թ. ղեկավարել է կամավորական թիվ 3 պայմանագրային գումարտակը: 
1994 թ. աշխատել է որպես Գորիսի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: 
1994 թ. ապրիլին ընտրվել է Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ և աշխատել մինչև 1996թ.: 
1996 թ. նոյեմբերին ընտրվել է Գորիսի քաղաքապետ: 
1995, 1999, 2003 թ.թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր: 
2004 թ. ՀՀ կառավարության մարտի 25-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ: 
Պարգեւատրվել է` "Հայաստանի Երկրապահ" հուշամեդալով ,"Մարտական ծառայություն", ԼՂՀ "Մարտական խաչ" 2-րդ աստիճանի, "Մարշալ Բաղրամյան", ՀՀ ՊՆ "Գարեգին Նժդեհ", "Սպարապետ Վազգեն Սարգսյան", "Ծովակալ Իսակով", ԼՂՀ "Մայրական երախտագիտություն", ԼՂՀ "Մխիթար Գոշ", ՀՀ ԱԺ "Պատվո մեդալ" և ՀՀ գյուղատնտեսության նախարարության "Գյուղատնտեսական նվաճումների համար" մեդալներով։
ԵԿՄ-ի Սյունիքի մասնաճյուղի նախագահն է: 
1998 թ. Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է: 
2004 թ-ից ՀՀԿ Սյունիքի մարզային կազմակերպության խորհրդի նախագահն է: 
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 
2006 թ. հունիսին ընտրվել, իսկ 2011թ. հուլիսին վերընտրվել է Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ
2010թ. հոկտեմբերին ընտրվել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ:
Ամուսնացած է, ունի 4 երեխա:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
Գրել նամակ՝-

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

0

Լիազորությունների

Սկիզբ՝12/11/1996
Ավարտ՝30/04/1999

Կուսակցություն

Հայաստանի հանրապետական (ՀՀԿ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner