Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713-Ն որոշման թիվ 1 հավելվածը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2023 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Որոտան գյուղի 2-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 1,34852հա հողամասը (ծածկ. 09-077-0006-0040), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 170 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:
|