Այսօր: Կիրակի, 16 Փետրվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը

  1. 2025 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ անշարժ գույքերը.

1) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ս․ Առաքելյան փողոցի թիվ 4/11 հասցեի անշարժ գույքը (48,6քմ երկրորդական հումքի ընդունման կետ և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0.01117 հեկտար մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 09-003-0252-0035), աճուրդի մեկնարկային գինն է՝ 3150058 (երեք միլիոն մեկ հարյուր հիսուն հազար հիսունութ) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման հաշվետվության («Կապիտալ Գեո» ՍՊԸ, Որակավորման վկայական N ԳԳ 2024-11):

2) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի թիվ 20/2 հասցեի անշարժ գույքը (117,3քմ պահեստը, 0,7քմ պարիսպը և դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0,01695 հեկտար մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 09-003-0077-0024), աճուրդի մեկնարկային գինն է՝ 5300000 (հինգ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման հաշվետվության («Կալգարի» ՍՊԸ, Որակավորման վկայական N ԳԳ 2022-44):

 

2.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.19 Մբ)
(2.08 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner