Այսօր: Շաբաթ, 21 Մայիսի 2022թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 26-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2020 թվականի N 26-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութկան Կառավարության 2011թ-ի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» N 389-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1.Կարևորել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում արոտավայրերի կառավարման ապահովումը և ներդնել արոտի կայուն կառավարման ապահովման համար պահանջվող ընթացակարգեր:

2. Գորիս համայնքում արոտավայրերի կայուն կառավարման ապահովման համար կազմավորել աշխատանքային խումբ, որը կապահովի համայնքի մակարդակով արոտավայրերի կառավարման գործընթացի կազմակերպումն ու վարումը՝ համաձայն հաստատված ընթացակարգի` համայնքի բնակավայրերի համար հաստատված Արոտավայրերի կառավարման պլանների:

3. Հաստատել համայնքային աշխատանքային խումբը հետևյալ կազմով՝

1) Մենուա Հովսեփյան (համայնքի ղեկավարի տեղակար)

2) Արմեն Ավետիսյան (համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ)

3) Էդիկ Մինասյան (համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի առաջատր մասնագետ, գյուղատնտես)

4) Գրիգոր Սարգսյան (համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ, գյուղատնտես)

5) Նարեկ Օրդյան (Գորիս համայնքի ավագանու անդամ)

6) Արմեն Մկրտչյան (Գորիս համայնքի ավագանու անդամ)

7) Սամվել Մաքունց (Գորիս համայնքի ավագանու անդամ)

8) Սպարտակ Մինասյան (Ակներ բնակավայրի վարչական ղեկավար)

9) Արարատ Օրդյան (Վերիշեն բնակավայրի վարչական ղեկավար)

10)Լուսինե Ավետյան(Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար)

11) Արմեն Խաչատրյան (Հարթաշեն բնակավայրի վարչական ղեկավար)

12) Երվանդ Մալունց (Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավար)

13) Օնիկ Ավագյան (Բարձրավան բնակավայրի վարչական ղեկավար)

14) Հակոբ Արշակյան (Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար)

15)ԱրարատԱղաբեկյան (Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվի նախագահ)

4. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ համայնքում արոտների կառավարման պլանների գործարկման վերահսկման, ինչպես նաև դրանց թարմացման համար սահմանել պատասխանատու անձ, ով նաև կհամակարգի ձևավորված աշխատանքային խմբի ոլորտային գործունեությունը:

5.Գորիս համայնքի բնակավայրերում արոտավայրերի կայուն կառավարման գործընթացի ապահովման համար յուրաքանչյուր բնակավայրի վարչական ղեկավարին վերապահել տվյալ բնակավայրում արոտային ժամանակահատվածի կազմակերպումն ու մշակված արոտօգտագործման օրացուցային գրաֆիկներին համապատասխան կայուն արոտօգտագործումների իրականացումը՝ ըստ հաստատված ընթացակարգի (Արոտավայրի կառավարման պլան):

6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ, Բարձրավան, Գորիս, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, ՎերիշենևՔարահունջ բնակավայրերի Արոտավայրերի կառավարման պլանները համաձայն կից հավելվածների:


Կողմ -8

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.19 Մբ)
(18.03 Կբ)
(1.19 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner