02.05.22
Գորիս համայնքի հողօգտագործողներին բախշվել է ազոտական պարարտանյութ
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 281-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եվ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակներում Գորիս համայնքի հողօգտագործողներին բախշվել է 156,95 տոննա ազոտական պարարտանյութ, որից՝ 88 տոննա կարբամիդ /46%/ և 68,95 տոննա ամոնիակային /34,4%/:
|
|
30.04.22
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է Վերիշեն բնակավայրի արվեստների կենտրոն
|
«Արտադրված է Գորիսում» մակնշմամբ ձեռագործ աշխատանքները հասանելի են տեղական ու միջազգային շուկայում: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է Վերիշեն բնակավայրի արվեստների կենտրոն, ծանոթացել աշխատանքներին: Ոչ միայն տեքստիլի արտադրություն, կարպետագործություն նաև արդեն գորգագործությամբ են կենտրոնի կանայք զբաղվում : Առաջին անգամ գործել են Խնձորեսկի Վիշապագորգը, որը կտրելու պատիվը տրվել է Առուշանյանին:Արվեստների կենտրոնը նորոգվել է նախորդ տարի: Վերիշենի մշակույթի կենտրոնի շենքը, որը քարուքանդ էր և չէր շահագործվում, այժմ բոլորովին այլ տեսք ունի: Համայնքապետարանի և Գորիսի Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն հիմնադրամի հետ համագործակցությամբ արվեստների կենտրոն է հիմնվել, որտեղ արդեն ...
Մանրամասն |
|
28.04.22
Գորիսը՝ մեծ շինհրապարակ
|
Գորիս համայնքի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ են ընթանում` փողոցների, մայթեր, բակերի հիմնանորոգում: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շրջայց է կատարել տարբեր թաղամասերում, հետևել կատարվող աշխատանքների ընթացքին ու որակին, խոսել շինարարների հետ, ընթացիկ առաջացող հարցերին տվել սպառիչ պատասխաններ: Առուշանյանն ընդգծել է, որ ցանկացած աշխատանքում որակն առաջնահերթ պայման է, և անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպությունն է շինարարություն իրականացնում, համայնքապետարանը հետամուտ է երկարաժամկետ արդյունք ապահովող որակին: Շինաշխատանքների արդյունքում ոչ միայն բարեկարգ ու հարմարավետ փողոցներ ենք ունենում, այլ նաև աշխատատեղերի հնարավորություն է ստեղծվում: Այս պահի դրությամբ Գորիսում շուրջ ...
Մանրամասն |
|
27.04.22
Համապետական շաբաթօրյակ
|
Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, ապրիլի 30-ին Գորիս համայնքում ևս կանցկացվի շաբաթօրյակ: Բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Գորիսի համայնքապետարանը կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ շաբաթօրյակին և ներդրում ունենալ մաքուր, խնամված համայնք ունենալու գործում: Աշխատանքների կազմակերպման նպատակով ՝ կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար կգործեն հետևյալ հեռախոսահամարը 077 66 84 99, 0284 2 21 47:
|
|
27.04.22
Քննարկվել է հնգամյա զարգացման ծրագիրը
|
Գորիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հնգամյա զարգացման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում, որին մասնակցեցին համայնքի բնակիչներ, ՀԿ–ների ներկայացուցիչներ, համայնքի աշխատակազմի անդամներ և այլ շահագրգիռ անձինք։ Ներկայացվեց, թե ինչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել Գորիս համայնքում՝ առաջիկա 5 տարիների ընթացքում, որոնք երկարաժամկետ արդյունք ապահովվող ծրագրերն են։ Քանի որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանը դարձել է սահմանամերձ` շեշտադրվել է անվտանգության առաջնահերթությունները, թե սահմանամերձ բնակավայրերում ինչ անվտանգային ծրագրեր են իրականացվում, և որոնք կշարունակվեն նաև առաջիկա տարիների ընթացքում։Նախատեսվում են բոլոր բնակավայրերում իրականացնել գյուղատնտեսական տարբեր ծրագրեր, ...
Մանրամասն |
|
27.04.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Գորիսի համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների համար`Գուսան Աշոտի փողոցի թիվ 26 հասցեի հարակից տարածքՄաշտոցի փողոցի թիվ 14 հասցեի հարակից տարածք Գորիս-Ակներ-ԳորիսԳորիս-Քարահունջ-ԳորիսՊահանջվող փաստաթղթերն են՝Հայտ՝ N 2 ձևի։Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում՝ շահագործման և վերասարքավորման օրինականությունը ...
Մանրամասն |
|
27.04.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սույն թվականի ապրիլի 28-ին, ժամը 12։00-ին Սյունիքի մարզպետարանում նախատեսվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչների իրազեկում-հանդիպումը ոչ պարենային արտադրանքների (նավթամթերք, հեղուկացված գազ, ԱԳԼՃԿ-ներ, խաղալիքներ, օծանելիքակոսմետիկական արտադրանք, չափագիտական վերահսկողության ենթակա բուժհաստատություններ և պոլիկլինիկաներ, խանութներ և այլն) ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ` ոչ պարենային արտադրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և տեխնիկական կանոնակարգի պահանջներին տնտեսվարողներին իրազեկելու նպատակով: Համայնքի բնակիչները և բոլոր շահագրգիռ անձինք կարող են մասնակցել։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |