Այսօր: Շաբաթ, 9 Դեկտեմբերի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.12.23 Համերգային ծրագիր Սիսիան և Տեղ համայնքներում
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնած մշակութային միջոցառման շրջանակում նոյեմբերի 29-ին՝ Սիսիան, 30-ին Տեղ համայնքներում համերգային ծրագրով ներկայացան Գորիսի մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների համույթը և Վահե Մելքումյանի պարային ստուդիայի սաները։
Միջոցառումներրին մասնակցում էին նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ու այս համայնքներում բնակություն հաստատած մեր հայրենակիցները։
23.11.23 Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա
 Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը: Ժայռերի լուսավության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն լուսավորության անցկացման աշխատանքները: Լուսանկարներում լուսավորվող ժայռերի նախնական տեսքն է: Լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա տարբեր եղանակներին համահունչ: Ծրագիրը Գորիսի գրավչությունը էլ ավելի բարձրացնելու նոր հնարավորություն է, որն իրականացվելու է Գորիսի համայնքապետարանի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարա­­վա­յին Կովկասում» ծրագրի շրջանակներում, ... Մանրամասն
22.11.23 Վերիշեն բնակավայրում կրթական և ժամանցային կենտրոն է ստեղծվում
Վերիշեն բնակավայրում կրթական և ժամանցային կենտրոն է ստեղծվում։ Բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի առաջին հարկում կապիտալ վերանորոգվում է մեկ սենյակ, որտեղ երիտասարդները կկարողանան աշխատել համակարգիչներով, ստանալ համակարգչային կրթություն։ Ժամանցի կազմակերպման պայմաններ են ստեղծվում նաև ավագ սերնդի ներկայացուցիչների համար` նրանք կկարողանան կենտրոնում խաղալ նարդի, շաշկի, կազմակերպել իրենց առօրյան։ Կարևոր է բնակավայրերում նման կենտրոնների հիմնումը, որը հնարավորություն է տալիս և' մեծահասակներին, և' երիտասարդներին ստանալ կրթություն, ունենալ զբաղվածություն, վերականգնել և պահպանել հին ու բարի ավանդույթները։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի, UNHSR-ի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ... Մանրամասն
20.11.23 «Եղիր հրեշտակը» ֆրանս-հայկական ներկայացումը Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում
Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության շրջանակներում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամների կողմից Գորիս համայնքի երիտասարդների համար կազմակերպվել էին եռօրյա պարային սեմինարներ` «Ալե Էգայան» պարային համույթի և ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի «Ասոնանս» անսամբլի գլխավորությամբ։ Սեմինարներն անց են կացրել Ֆրանսիայից ժամանած պարային խմբերը` «Վահե Մելքումյան» պարային ստուդիայի սաների հետ։Սեմինարներից հետո Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել «Եղիր հրեշտակը» ֆրանս-հայկական ներկայացումը, որը երգի, պարի և պոեզիայի մի յուրահատուկ համարդրություն էր։ Բեմում «Ալե Էգայան» պարային համույթի և ... Մանրամասն
17.11.23 Խնձորեսկի պատմության թանգարանի դռները և պատուհանները փոխարինվել են նորերով
Խնձորեսկի պատմության թանգարանի դռները և պատուհանները փոխարինվել են նորերով։ Շուրջ 50 տարի անց Խնձորեսկի պատմության թանգարանը նոր տեսք և շունչ է ստացել` փոխվել են դեռևս 1968 թվականին տեղադրված, անմխիթար վիճակում գտնվող դուռ-պատուհանները։
Նոր տեսք է ստացել նաև Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը` տեղադրվել են նոր պատուհաններ և մուտքի դուռ։
Նոր պատուհաններ տեղադրվեցին նաև Ներքին Խնձորեսկի միայնակ բնակչուհի Ասյա Արչունցի տանը։
Վերը նշված աշխատանքներն իրականացվել են Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ։
17.11.23 Մեր պատանի ըմբիշը` ոսկե մեդալակիր
Մեր պատանի ըմբիշը` ոսկե մեդալակիր։
Նոյեմբերի 12-ին Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն` նվիրված Արցախի հերոս, ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Եդիգարյանի հիշատակին։Մրցաշարին մասնակցում էին ՀՀ մարզերից և Երևանից պատանի ուժեղ ըմբիշներ:
Մրցաշարին մասնակցում էին նաև Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշները։
Գերազանց հանդես եկավ մեր մարզադպրոցի սան Աշոտ Աթաբեկյանը` 35-կգ քաշային կարգում լարված պայքարում գրավելով առաջին տեղն ու նվաճեց ոսկե մեդալ։
Շնորհավորում ենք մեր սաներին ու նրանց մարզիչներին`Ալիկ Հովսեփյանին, Գալուստ Հակոբյանին և փոխտնօրեն Հարութ Բուլբուլյանին մարզական ձեռքբերումների համար՝ ցանկանալով նորանոր հաջողություններ։
08.11.23 Մաքուր Գորիս

Գորիսում աղբահանության հարցը մշտապես մնում է ուշադրության կենտրոնում։ Աշնանային այս օրերին, երբ արդեն տերևաթափ է, ինչպես կենտրոնական, այնպես էլ ծայրամասին փողոցները մաքրվում են նաև տերևներից, մաքրվում են աղբատեղիները, հարակից տարածքները, փողոցները բարեկարգ տեսքի են բերվում` Գորիսում ամենօրյա ռեժիմով աղբահանություն է կատարվում։ Համայնքում կարևորվում է որակյալ ծառայությունների մատուցումը, իսկ «Գորիսի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner