18.09.23
Շուռնուխ բնակավայրում խմելու նոր ջրագիծ է կառուցվում՝ Հիմնատավուշ Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ
|
Շուռնուխ բնակավայրում խմելու ջրի հարցը առաջնային խնդիրներից է, որն աստիճանաբար լուծում է ստանում: Հիմնատավուշ Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ 3կմ նոր ջրագիծ է կառուցվում՝ արդիականացվում է ջրամատակարարման ցանցը, կառուցվում է կապտաժ: Ծրագրի արդյունքում բնակիչները կունենան մաքուր ջուր: Աշխատանքները մեկնարկել են, կավարտվեն մեկ ամսից:
|
|
15.09.23
Գորիսում այս տարի մանկապարտեզ ընդունվող երեխաների թիվը կրկնապատկվել է
|
Նոր ուսումնական տարում Գորիս համայնքում և բնակավայրերում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն ավարտվել է երեխաների ընդունելությունը։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Գորիս համայնքի մանկապարտեզներում կատարվել է թվով 100 երեխայի ընդունելություն, իսկ այս տարի մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնակի աճել է` կատարվել է 200 երեխայի ընդունելություն: Երեխաների թվի աճը պայմանավորված է նաև վերանորոգված մանկապարտեզներում ավելացված նոր խմբերով։ Ընդունելությունից հետո այժմ Գորիսի համայնքապետարանը կազմակերպում է մանկապարտեզների ավագ և միջին խմբերի սաների համար գրենական պիտույքների գնման գործընթացը։ Սննդի գնման գործընթացը ևս պատշաճ կազմակերպված է: Գորիսի համայնքապետարանը հետևողական ...
Մանրամասն |
|
13.09.23
Հայտարարություն
|
Հարգելի՛ բնակիչներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 11։00-ին Գորիս համայնքում կփորձարկվեն նոր տեղադրված շչակներ։ Հորդորում ենք բնակիչներին խուճապի չմատնվել։ Նոր շչակները համայնքում տեղադրվել են Գորիսի համայնքապետարանի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համատեղ համագործակցությամբ՝ մարդածին և բնածին աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված բարելավման ծրագրի շրջանակներում։
|
|
08.09.23
Շաբաթօրյակ Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում
|
Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում այսօր վաղ առավոտից մեկնարկել էր շաբաթօրյակ։ Համայնքի բնակիչները, ենթակա հաստատությունների աշխատակիցները մաքրել և բարեկագել են համայնքի փողոցները, բակերը։ Կարևորելով բնակավայրի մաքրությունն ու հարմարավետությունը` բոլորը վաղ առավոտից անցել էին աշխատանքի։ Մաքրման և աղբահանության աշխատանքներին աջակցել են նաև «Գորիս բարեկագրում» և «Գորիսի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ները։
|
|
04.09.23
Գորիս համայնքում գործող «Լիլի Նարինյան» պարային դպրոցի սաները արժանացել են «Grand Prix» մրցանակին
|
«Լիլի Նարինյան» պարային դպրոցի սաները սույն թվականի օգոստոսի 22-29-ը մասնակցել են Բուղարիայի Հանրապետության Վառնա քաղաքում կայացած միջազգային մրցույթ-փառատոնին։ Պարային մրցույթին մասնակցում էին թվով 5 երկրներ՝ տարիքային տարբեր խմբերով։ 10-13 տարեկանների խմբում լավագույնս ներկայանալու, պարային բովանդակալից ելույթների և մշակութաստեղծագործ համարների համար «Լիլի Նարինյան» պարային դպրոցը արժանացել է ամենաբարձր՝ «Grand Prix» մրցանակին։
|
|
01.09.23
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1֊ի կապակցությամբ
|
Սիրելի՛ մանկավարժներ, դպրոցականներ և ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից է և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր` տոնական, ոգևորիչ ու լիահույս է լինում:Տոնի առթիվ առանձնակի շնորհավորում եմ այս տարի առաջին դասարան հաճախող երեխաներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Կանաչ ճանապարհ եմ մաղթում բոլորիդ, ուսումնառության ողջ տարիների ընթացքում գիտելիքի անափ ծովից վերցրեք այն ամենը, ինչը ձեզ կհասցնի կրթական և մասնագիտական վերելքների։ Առանձնահատուկ ...
Մանրամասն |
|
29.08.23
Գորիսում բացվեց թիվ 3 մանկապարտեզը
|
Գունեղ խմբասենյակներ, ուրախ երգ ու պար, ժպտացող աչքեր․․․ Օգոստոսի 29-ը նշանավորվեց նաև Գետափնյա թաղամասը սպասարկող թիվ 3 ՆՈՒՀ-ի բացման արարողությամբ։ Շուրջ 40 տարի անց հիմնովին նորոգվել է թիվ 3 մանկապարտեզը, ավելացել է նոր խմբասենյակ, ինչի շնորհիվ հաճախող երեխաների թիվը կավելանա մոտ 30-ով։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մանկապարտեզը զինվել է նոր գույքով՝ Գորիսի համայնքապետարանի և Focus on Children Now – FCN կազմակերպության հետ համատեղ համագործակցության շրջանակներում, իսկ խոհանոցի գույքը տրամադրվել է Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի կողմից։ Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սյունյաց թեմի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |