Այսօր: Շաբաթ, 21 Մայիսի 2022թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/01/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/01/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-Ի  ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ / ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Գորիսի համայնքապետարանի հետ համատեղ Սյունիքի մարզում սկսում է իրականացնել նոր նախագիծ, որի նպատակն է վերականգնել համայնքների ոռոգման համակարգերի ներքին ցանցերը՝ ոռոգման ջուրը հասանելի դարձնելով բնակչությանը և օժանդակելով առավել արդյունավետ գյուղատնտեսության  ներդրմանը: Այն կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և եկամտաբերության աճին:

Համայնքի բնակիչները կարող են մասնակցել ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքներին՝ «Գումար աշխատանքի դիմաց» ձևաչափով: Համաձայն այս ձևաչափի` ընտրված մասնակիցները կվարձատրվեն մեկ օրվա համար 4000 դրամ գումարի չափով՝ երկու ամիսների ընթացքում աշխատած օրերին համապատասխան: Գումարը կփոխանցվի անմիջապես մասնակիցների բանկային հաշվեհամարներին: Փոխանցումները չեն կարող կատարվել այլ անձի բանկային հաշվեհամարներին:

Մասնակիցների ընտրության չափանիշներն են՝

  • Դիմորդը ցանկություն ունի մասնակցելու ոռոգման համակարգերի կառուցման/վերակառուցման  շինարարական աշխատանքներին և պատրաստ է ինքնուրույն հասնել ծրագրի իրականացման վայր,
  • Դիմորդի տարիքը 18 տարեկան կամ բարձր է,
  • Մեկ ընտանիքից կարող է մասնակցել մեկ մարդ,
  • Դիմորդը հաստատում է, որ կարող է կատարել ոռոգման համակարգերի կառուցմանը/ վերակառուցմանն  առնչվող աշխատանքներ:

Առավելություն կտրվի այն դիմորդներին, որոնց՝

  • ընտանիքը ստանում է ընտանեկան նպաստ,
  • ընտանիքի որևէ անդամ ստանում է որևէ այլ տեսակի պետական  սոցիալական աջակցություն՝ որպես եկամտի միակ աղբյուր,
  • ընտանիքի որևէ անդամ գրանցված է զբաղվածության կենտրոնում,
  • ընտանիքը Լեռնային Ղարաբաղից տեղահանված է,
  • ընտանիքը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների,
  • ընտանիքը  ունի ցածր եկամուտ,
  • ընտանիքըբազմանդամ է (5 և ավելի անձ),
  • ընտանիքում կան հաշմանդամության կարգ ունեցող անձիք
  • ընտանիքում կան տարեց անձիք (65 տարեկանն անց):

Խրախուսվում է կանանց մասնակցությունը ծրագրին:

Ծրագրի առաջնահերթությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է բոլոր դիմորդների համար, որի համար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ստեղծել է ծրագրին դիմելու տարբեր հնարավորություններ՝

  1. Առցանց հայտադիմում, որից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմումը՝ https://enketo.moda.wfp.org/x/7zsa4DaI
  2. Հեռախոսով դիմելու հնարավորություն, որի համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (374 10) 58 05 38, 093-08-74-04
  3. Դիմումի ներկայացում թղթային ձևով, որի համար անհրաժեշտ է ներկայանալ բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ կամ Գորիսի համայնքապետարան և լրացնել դիմում:

Դիմումները կարելի է ներկայացնել 2022թ.-ի հունվարի 17-ից մինչև հունվարի 31-ը, ժամը 18:00: Ընտրված դիմորդները կտեղեկացվեն ՊՀԾ-ի կողմից: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ հետևյալէլ.հասցեով wfp.yerevan@wfp.org կամ զանգահարել (374 10) 58 05 38 կամ 093-08-74-04 հեռախոսահամարներով: Հաարցերի դեպքում կարող եք այցելելնաև տվյալ բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ կամ Գորիսի համայնքապետարան:

#                  #                   #

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020թ.-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Այն աշխարհի խոշորագույն մարդասիրական կազմակերպությունն է, որի առաքելությունն է մարդկային կյանքեր փրկելը պարենային օգնություն տրամադրելու միջոցով։ ՊՀԾ-ն օգնում է խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցել այն մարդկանց համար, ովքեր  հայտնվել են արտակարգ իրավիճակներում,  տուժել են հակամարտություններից, աղետներից ու կլիմայական փոփոխությունների ազդեցությունից։

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (38.3ԿԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner