Այսօր: Կիրակի, 24 Սեպտեմբերի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աճուրդով օտարվում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
11/11/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/12/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով օտարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.

 

Լոտ 1        - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գ.Գալստյան փողոցի թիվ 68 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0,2հա  հողամասը  (ծածկ. 09-003-0202-0030), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:

Լոտ 2         - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի, Գորիս քաղաքի Երևանյան խճուղու 1-ին նրբանցք թիվ 2/4 հասցեում գտնվող բնակավայրերի այլ հողեր նշանակության 0,0292հա  հողամասը  (ծածկ. 09-003-0266-0018), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:

Լոտ 3        - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի, Գորիս քաղաքի Երևանյան խճուղու թիվ 8/5 հասցեում գտնվող բնակավայրերի այլ հողեր նշանակության 0,00314հա  հողամասը  (ծածկ. 09-003-0266-0019), հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:

Լոտ 4        - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի, Գորիս քաղաքի Գ.Արզումանյան փողոցի  թիվ 1/10 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 0,03976հա, 0,04557հա  հողամասը  (ծածկ. 09-003-0236-0032, 09-003-0236-0033), հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:

Լոտ 5        - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 38-րդ փողոց թիվ 31/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 363,97քմ հողատարածքը (ծածկ. 09-045-0075-0007), բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ:

Լոտ 6        - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 20/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0800 հա հողատարածքը  (ծածկ. 09-003-0209-0063), բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:

Լոտ 7        - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 32 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0370 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0066), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:

Լոտ 8        -  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Մ.Մաշտոցի փողոցի թիվ 146/42 հասցեում գտնվող բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության 0,0163հա  հողամասը  (ծածկ. 09-003-0072-0025-ից), մառան կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3200 ՀՀ դրամ:

Լոտ 9        - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Սյունիքի փողոցի թիվ 136/31 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության  0.002հա այլ հողամասը  (ծածկ. 09-003-0216-0059), ավտոտնակ կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3200 ՀՀ դրամ:

Լոտ 10     - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի 1-ին փողոց թիվ 16/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0,22216 հա  հողամասը  (ծածկ. 09-077-0007-0082), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 169 ՀՀ դրամ:

Լոտ 11     - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքի սեփականություն հանդիսացող 2,4 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկ. 09-003-0327-0105, 09-003-0327-0104) կադաստրային ծածկագրով (0,8708 հա վարելահող և 1,5292 հա արոտավայր գործառնական նշանակությամբ) հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, վաճառքի մեկնարկային գին սահմանելով 600000 ՀՀ դրամ:

Աճուրդը տեղի կունենա 2022 թվականի  դեկտեմբերի 12-ին ժամը 14.00-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում: 

Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:

Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը  9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:

Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում: 

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) հայտ,

բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,

գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,

 

Աճուրդի  անցկացման  օրը  մասնակիցների  կողմից  վճարվում է  նախավճար՝ հողամասի   մեկնարկային  գնի  50%-ի  չափով: Աճուրդի նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

 Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի  համայնքապետարանի աշխատակազմ:

 

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3

Հեռ..`  +37428425696

Էլ. փոստ`  gorismunicipality@gmail.com

 

Գորիսի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողով

 

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner