Այսօր: Շաբաթ, 25 Մարտի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Դաստիարակի թափուր պաշտոնի մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Էմիլիա Խաչատրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
12/01/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/02/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն » ՀՈԱԿ-ի դաստիարակի թափուր պաշտոնի մրցույթ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

      ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն»  ՀՈԱԿ-ը 2023թ․-ի հունվարի 12-ից հայտարարում է մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատության  դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 1 դրույքաչափով։  Հայտատու՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս քաղաք, «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:

     Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Կրթության և գիտության մշակույթի և սպորտի նախարարի 26.04.2011 թ N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մանրամասնորեն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://escs.am/am/news/4652

       Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը՝

•  դիմում (Ձև 1)

•  կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)

•  անձը հաստատող փաստաթուղթ

•  աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ ( առկայության դեպքում)

•  ինքնակենսագրություն (Ձև 4)

•  մեկ լուսանկար (3×4 չափի)

•  այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատատող փաստաթուղթ,

•  Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

•  հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

      Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, աշխատանքային օրերին ՝ ժամը 8:30-ից մինչև 17:30: Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով; Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2023 թվականի փետրվարի 7-ը, ժամը 17։30-ն։

    Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am , www.goriscity.am կայքերում:

    Մրցույթը տեղի կունենա 2023 թ. փետրվարի 10-ին՝ ժամը 11:00 -ին, ք. Գորիս, Սյունիքի 181/1 հասցեում (Գորիսի թիվ 6 ՆՈՒՀ-ում):

      Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:

      Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝

https://escs.am/am/news/11978

     Տեղեկությունների համար զանգահարել՝ 028426288, 094420588 հեռախոսահամարներին կամ այցելել «Գորիսի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:

   Հասցե՝ ք. Գորիս, Սյունքիք 181/1:

Էլ. փոստ՝ tiv6nuh1973@mail.ru

 

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner