ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2024թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի նիստերի դահլիճում տեղի կունենա «ԼՈՒՔ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքում 680 աշակերտի համար դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկում /1- ին քննարկում/:
Շահագրգիռ հանրությունը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ էլեկտրոնային փոստի միջոցով՝ gorismunicipality@gmail.com: Հեռ.` +37428425696