ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ–ը 2024 թվականի սեպտեմբերի 9–ից հայտարարում է մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատության 2 դաստիարակների թափուր պաշտոնների համար՝ 1 դրույքաչափով:
Հայտատու՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 27.03.2024թ․ N20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160483
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը՝
· դիմում (Ձև 1) · կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
· անձը հաստատող փաստաթուղթ
· աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
· ինքնակենսագրություն (Ձև 4)
· մեկ լուսանկար (3×4 չափի)
· այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատատող փաստաթուղթ
· Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
· Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, աշխատանքային օրերին՝ ժամը 08:30-ից մինչև 17:30:
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am , https://www.goriscity.am կայքերում:
Մրցույթը տեղի կունենա 2024 թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Գորիս քաղաքի թիվ 6 ՆՈՒՀ-ի շենքում՝ Սյունիքի 181/1 հասցեում:
Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար զանգահարել՝ 028426288, 094505086 հեռախոսահամարներին կամ այցելել «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
Հասցե՝ք. Գորիս, Սյունքի 181/1: Էլ. փոստ՝ tiv6nuh1973@mail.ru