2024թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (23.05.2023թ. Հ0-150-Ն) պահանջների և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգի, Վերիշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Բեսթ Ռոուդ» ՍՊԸ կողմից (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Գ. Նժդեհ 65)՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող ասֆալտբետոնի գործարանի վերաբերյալ առաջինհանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով` (+374)91586635։
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում:
Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ ՀՀ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Արտակ Բաղդագյուլյան (էլ․փոստ` abaghdagyulyan79@mail.ru, հեռ.՝ +37428422553):