Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Գորիսի համայնքապետարան, Ֆիտանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժին.
Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 3 օրվա ընթացքում: Նշված տեսակի այն օբյեկտները, որոնք ժամը 24.00-ից հետո գործունեություն չեն իրականացնում, Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժին են ներկայացնում հայտարարություն, ժամը 24.00-ից հետո չաշխատելու վերաբերյալ: Գորիս համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք մեկ տարվա համար
ա) Համայնքի տարածքում առևտրի օբյեկտների ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն 50000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին
բ) Համայնքի տարածքում շահումով խաղերի կազմակերպման օբյեկտների ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն 375000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին
գ) Համայնքի տարածքում վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներԻ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն 120000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին
դ) Համայնքի տարածքում խաղատների ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն 750000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին
ե) Համայնքի տարածքում բաղնիքների (սաունաների) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն 375000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին
զ) Համայնքի տարածքում հանրային սննդի և զվարճանքի օբյեկնտերի ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն 50000 դրամ մուծում համայնքի բյուջեի 900285125457 հաշվին
Գորիսի համայնքապետարան Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի հասցեն է` Գորիսի համայնքապետարան, Անկախության 3, 2-րդ հարկ, հեռախոս` 2-61-31, բաժնի պետ` Նարեկ Մնացականյան:
what is an abortion
link how abortions are done