Այսօր: Երեքշաբթի, 13 Ապրիլի 2021թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 02


Զեկ. ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-84-րդ հոդվածներով,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-32-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախգծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2021թ. բյուջեն`
ա) եկամուտների գծով` 1205517,0 հազար դրամ.
բ) ծախսերի գծով` 1205517,0 հազար դրամ.
գ) դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը` 0 դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:
5. Տալ համաձայնություն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարին կատարել ընդհանուր բյուջեի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(82.98 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner