Այսօր: Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2018թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 297
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
2018,Օգոստոս 13 - 27
Աշխատանքի հրավեր.
2018,Հունվար 11 - Դեկտեմբեր 28


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.08.18 Տեղի ունեցավ «GORIS BIKE» ակումբի հիմնադրաման պաշտոնական արարողությունը, որի արդյունքում տեղադրվեցին 3 հեծանվային կանգառներ, որոնք առաջինն են Գորիսում և լավագույն նվերն էին երիտասարդներին՝ երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Օգոստոսի 12-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն, Գորիսի համայնքապետարանի և «Գորիսի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացրեց երիտասարդությ ան միջազգային օրվան նվիրված մի շարք տոնական միջոցառումներ: «Երիտասարդները՝ համայնքի զարգացման շարժիչ ուժ» խորագիրը կրող միջոցառումների շարքը մեկնարկեց Գորիսի համայնքապետարանում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումով՝ «Գորիսի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի անդամների, համայնքի երիտասարդների և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Այնուհետև, «Գորիսի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի անդամների և բազմաթիվ հեծանվասերների մասնակցությամբ ... Մանրամասն
10.08.18 Գորիսի համայնքապետարանը հետևողականորեն շարունակում է հանրային վայրերի սանիտարական մաքրման աշխատանքները

Շարունակվում են զգալի աշխատանքներ իրականացվել համայնքի կանաչ տարածքները բարեկարգելու, ընդլայնելու, հանրային վայրերի մաքրման ուղղությամբ: Մաքրվում են Վարարակն գետի հարակից մայթերը՝ Գետափնյա թաղամասից մինչև Օրբելյանների փողոցը:

10.08.18 Մաքրվում է Նարեկացի փողոցը, առանձնատների շրջակայքը

Մաքրվում և խճապատվում է Նարեկացի փողոցը: Մաքրվում է նաև առանձնատների շրջակայքը: Հարգելի բնակիչնե՛ր, Գորիսի համայնքապետարանը դիմում է խնդրանքով՝ շարունակել պահպանել առանձնատների հարակից տարածքների մաքրությունը:

08.08.18 Գորիսի «Թոզկապ» գերեզմանատան հարակից տարածքից 5 հեկտարը հատկացվել է նոր գերզմանատան համար

Նոր գերեզմանատուն ունենալը օրակարգային խնդիր է, քանի որ քաղաքի 3 գերեզմանատները գերհագեցած են, փակվել են և նոր գերեզմանատեղիներ չեն հատկացվում։ Այս պահին իրականացվում են տարածքի համահարթեցման և մոտեցման ճանապարհի կառուցման աշխատանքներ։ Այսուհետ հանգուցյալների հուղարկավորման համար տարածքները կհատկացվեն գլխավոր հատակագծի և գործող կարգի համաձայն սահմանված նոր գերեզմանատանը։

06.08.18 Զանգեզուրյան ամառ ճամբարի վերջին օրը

Այսօր Զանգեզուրյան ամառ ճամբարի վերջին օրն էր։ Համայնքի հարյուրավոր երեխաներ հնարավորություն ունեին մի քանի օր շարունակ իրենց օրը դարձնել բովանդակալից և հագեցած` գեղեցիկ միջոցառումներով։ Համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բոլոր ջոկատավարներին. ովքեր կամավոր աշխատեցին և փոքրիկներին մեծ ուրախություն պարգևեցին։ Համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում նաև Մոսկվայաբնակ հայ կանանց և Գորիսի Զբոսաշրջության կենտրոնին միջոցառումներին աջակցելու համար։

03.08.18 «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» Գորիս համայնքի՝ «Գուսան Աշոտի անվան մշակութի կենտրոնի» պատկերասրահում տեղի ունեցավ Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից Ստանիսլավ Շեգլովի փորագրությունների ցուցահանդեսի բացումը, որը կշարունակվի մինչ օգոստոսի 14-ը
Երևան քաղաքում գործող Ռուսական արվեստի թանգրանը համայնքի բնակիչներին և հյուրերին ներկայացնում է իր հավաքածուից մի փայլուն ընտրանի: Ն երկայացված են 17 գրաֆիկական աշխատանքներ, որոնք 2005թ. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության տարվա կապակցությամբ կայացած միջոցառման շրջանակում թանգարանին են նվիրել Սամարա մարզի ղեկավարությունը և հեղինակը՝ Ստանիսլավ Շեգլովը : Ս. Շեգլովի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» փորագրությունների ցուցահանդեսը արվեստասեր հասարակությանը հրավիրում է ճանապարհորդելու Վոլգայի մեձափնյա գեղեցկագույն քաղաքներից մեկով՝ Սամարայով: Ցուցադրության հիմքը կազմում են «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական ... Մանրամասն
02.08.18 Պահանջվում է լուծել խմելու ջրի հարցը
Այսօր Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրի բնակիչները փակել էին Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհը՝ պահանջելով լուծել խմելու ջրի հարցը, բարելավել մատակարարվող ջրի որակը։ Խնձորեսկցիների ձայնը լսելու համար բնակավայր էին գնացել Գորիս համայնքի ղեկավարը և Սյունիքի մարզպետը։ Խնդիրը կայանում է նրանում, որ Գորիս համայնքի ջարամատակարարումն իրականացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, որը վերջին ամիսներին ջրամատակարարման գործընթացը բավականին վատ է կազմակերպում և համայնքը որևէ լծակ չ ունի այդ ընկերության վրա ազդելու։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նշել է, որ խնդրի լուծման համար մի քանի անգամ այցելել է բնակավայր և խոստացել, որ առանձին կապտաժներ են կառուցվելու ... Մանրամասն
02.08.18 Մեկնարկվել է "Զանգեզուրյան ամառ" ճամբարը

«Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է "Զանգեզուրյան ամառ" ճամբարը. որի նպատակն է կրթական ծրագրերի և խաղերի միջոցով համայնքի փոքրիկների ամառային օրերը դարձնել հիշարժան և բովանդակալից։ Նախաձեռնությանը միացել են համայնքի երիտասարդ կամավորները. ովքեր 4 օր շարունակ կաշխատեն երեխաների հետ։ Ճամաբարի մեկնարկը` լուսանկարներով։»

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3

(0284)22552

goris.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner