Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդև 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 01.06.2006թ. թիվ 1053-Ն որոշումը
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողեր նշանակության գոտում գտնվող Սյունիքի փողոցի 132 բնակելի շենքի հարևանությամբ նախատեսել 240.0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|